ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Քանյե Ուեսթը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ
16:05, 12.10.2018 | mamul.am
13200 | 0

Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նրանք մոտ 10 րոպե զրուցել են, ռեփերը հայտնել է իր քաղաքական դիրքորոշման մասին՝ նշելով, որ քննադատության կարժանանա դեմոկրատների կողմից:

Քանյե Ուեսթը հանդիպմանը կրել է գլխարկ, որի վրա գրված է եղել Թրամփի հայտնի կարգախոսը՝ «Դարձնենք Ամերիկան կրկին հզոր»:

«Եթե Թրամփը վատ տեսք է ունենում, մենք նույնպես վատ տեսք ենք ունենում: Ամերիկացիները պետք է օգնեն նախագահին ԱՄՆ վերադարձնել աշխատատեղերը, այլ ոչ թե ամեն ինչ արտադրել Չինաստանում»,- ասել է ռեփերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր