Mamul.am
Загрузка...
Ամբողջական տարբերակ
USD 484.13, EUR 556.80, RUB 7.41, GBP 630.63
+17 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Արայիկ Խանդոյանի վերջին խոսքերն են եղել՝ չհասցրեցի, դուք հասցրեք…». Աստվածատուր Պետրոսյան
21:00, 12.10.2018

«Չեմ կարող պատկերացնել, որ ինքն արդեն հիշողություն է... Արայիկը պայքարի մարտիկ է եղել: Էն բարձունքները որ վերցրել է, էդ բարձունքի վրա իրեն միշտ առանց գլուխը կախելու են տեսել: Էնքան պարզ ու հասարակ էր մտքերն արտահայտում ու այնքան հրաշալի զայրանում, որ ոչ մեկ դա իսկական զայրույթի տեղ չէր դնում: Վերջին խոսքերն էին՝ չհասցրեցի մինչև վերջ Հայաստանս գեղեցիկ ու չքնաղ տեսնել, ուղղակի չհասցրեցի, դուք հասցրեք»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը:

Ծաղկահովիտի Մշակույթի տանն այսօր տեղի է ունեցել Արայիկ Խանդոյանի հրաժեշտի արարողությունը:

Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է որպես «Միայնակ գայլ», մահացել է հոկտեմբերի 10-ին՝ Գյումրիում: Նա 47 տարեկան էր:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր