ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Հրավիրում ենք ոստիկանապետի ուշադրությունը». «Դինգո թիմ»
15:40, 13.10.2018 | mamul.am
10791 | 0

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ»-ը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ երեկ առավոտյան ոստիկանը տան բակում կրակել է բակի շան վրա:
«Դիլիջանում միշտ անտուն կենդանիների վրա ակտիվ որս են անում հենց ոստիկանները: Այդ ցավալի պրակտիկան արդեն տարիների պատմություն ունի: Անտուն կենդանիների որսի ժամանակ զոհ են դառնում նաև ՏԵՐՈՎ կենդանիները ու հենց սեփական բակերի ներսում: Սա եզակի դեպք ՉԷ:

Հրավիրում ենք այս հարցի վրա Ոստիկանապետի ուշադրությունը: Մինչ Հայաստանը փորձում է առաջ շարժվել դեպի քաղաքակրթություն, մարզերում դեռ վայրի ցեղի կարգավիճակ է: Այն էլ Դիլիջանում, որտեղ բացվել է Միջազգային դպրոցը և շատ այլ կարևոր միջազգային կառույցներ:

Հիշեցնում ենք, որ աշխարհում և ո՛չ մի երկիր ԵՐԲԵՔ անտուն կենդանիների հարցը չի լուծել սպանդի միջոցով: Այնպես որ թող չհայտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն արդարացնել սպանդը՝ պատճառաբանելով, որ շներ կան փողոցում, որոնք իրենց խանգարում են: ՀԻՇԵ՛Ք, սպանդը ԵՐԲԵՔ չի վերացնելու անտուն կենդանիներին: Դրա համար կան ավելի փորձված, արդյունավետ ու մարդասիրական մեթոդներ:

Բոյկոտեք ՁԵՐ բակերում հրազենի գործածումը: Եկեք չսպասենք, որ պատահաբար այդ կրակոցներից ցավալի դեպք լինի մարդու հետ, որ հասկանանք, որ ԲՆԱԿԵԼԻ ՎԱՅՐՈՒՄ ՉԻ ԿԱՐԵԼԻ զենք կիրառել:

Մենք հաղորդում ենք ներկայացրել Ոստիկանություն, որպեսզի գործը ստանա ընթացք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր