ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Բացահայտեցինք անմարդկային պայմաններում ցեղական շներ պահող, բուծմամբ ու վաճառքով զբաղվող հերթական կնոջը». «Դինգո թիմ»
00:15, 14.10.2018 | mamul.am
8885 | 1

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ»-ը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում.

«Բացահայտեցինք անմարդկային պայմաններում ցեղական շներ պահող, բուծմամբ ու վաճառքով զբաղվող հերթական կնոջը: Թե ինչ մենք տեսանք, երբ մտանք նրա տուն, անգամ ամենավատ երազի մեջ հնարավոր չէր պատկերացնել:
Շները արևի լույս չէին տեսնում առհասարակ, նրանց այդ սենյակից ԵՐԲԵՔ դուրս չեն հանել: Ապրում էին բացարձակ մթի մեջ: Կեղտն ու մեզն այնքան երկար չէին մաքրվել, որ մեր կոշիկները լրիվ թրջվել էին, իսկ շները մեզի ու կեղտի մեջ բառի ամենաիսկական իմաստով թաթախված էին:
Շները ընդամենը գործարան էին, որոնք արտադրում էին ձագեր, որոնց, ի միջի այլոց, վաճառում են Զեյթունի կենդանիների շուկայում: Այն ցեղական գեղեցիկ ձագերը, որոնք կենդանիների շուկայում տեսնում եք, ստեղծվում են այսպիսի միջավայրում, նրանց ծնողների տանջանքի հաշվին: Գնելով ցեղական ձագեր՝ դուք անկախ ձեզնից, առանց իմանալու նպաստում եք նման բուծողների այս չարաբաստիկ բիզնեսի զարգացմանը:

Ձագերին վերցրցինք, տարանք կլինիկա, մշակեցինք, լողացրեցինք (բոլորին խուզելու, լողացնելու համար պահանջվեց ավելի քան 4 ժամ): Ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել @veVet Line Veterinary Clinic -ին՝ մեզ 4 ժամ դիմանալու, տարածքը տրամադրելու ու շատ-շատ աջակցելու համար:

Մաքրվելուց հետո շները աշխուժացան, անգամ սկսեցին խաղալ:

Նրանք արդեն մաքուր են, կուշտ ու գտնվում են մեզ մոտ: Բոլորի համար փնտրում ենք հոգատար տերեր: Կնվիրենք մարդկանց, ովքեր պատրաստ են վճարել ստերջացման համար: Ստերջացումը ՊԱՐՏԱԴԻՐ պայման է, որը չի քննարկվում:

Հերթական անխիղճ բուծողը հանձնեց մեզ իր շներին: Հերթով գտնելու ենք ձեզ, շներին անմարդակային պայմաններում պահող ու ձագերի գործարան դարձրած անձիք: Կամաց-կամաց սկսեք հարմարվել այն մտքին, որ ձեր սև բիզնեսին կարճ կյանք է մնացել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր