ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Աշնան գույները մանուկների վրձնով. գունագեղ միջոցառում Կենդանաբանական այգում
19:05, 15.10.2018 | mamul.am
21339 | 0

Երևանի կենդանաբանական այգում երեխաները ցուցադրել են իրենց նկարչական հմտությունները:

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Երևանի կենդանաբանական այգում կայացել է «Արևի քաղաքիս սիրված անկյուն» խորագրով կազմակերպված նկարչական դաս-ցուցահանդեսը:

Ուրախ ու գունեղ միջոցառմանը մասնակցել են բոլորը՝ այգու մեծ ու փոքր այցելուները, աշխատակիցները, և, իհարկե, ապագա արհեստավարժ նկարիչները՝ Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջից և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանից: Վերջիններս ներկայացրել են իրենց այն աշխատանքները, որ նկարել էին հենց այգում՝ տարբեր կենդանիների ազատավանդակների մոտ:

Օրն սկսվել է կավճանկարով, իսկ քիչ այն կողմ ստեղծագործում էին ջրաներկով աշխատողները: Այգու տրամադրած ներկանյութերի և նկաչական պարագաների միջոցով յուրաքանչյուրը կարողացավ բացահայտել իր նկարչական ունակությունները՝ արհեստավարժների խորհուրդներով: Ակտիվ էին նաև նկարել ցանկացող ծնողները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր