ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Ամեն Արարատի գագաթ բարձրացող չէ, որ կարող է լեռնագնաց կոչվել».  Սուրեն Ստեփանյան
13:30, 15.10.2018 | mamul.am
4306 | 0

«Վերջին տարիներին ակտիվություն կա լեռնագնացության և ժայռամագլցման սպորտաձևերում, Հայաստանում կա այդ պոտենցիալ ուժը»

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի վարչության անդամ, ԵՊՀ սպորտային վերելքների ակումբի ղեկավար Սուրեն Ստեփանյանի խոսքով՝ վերջին տարիների աշխուժությունն են վկայում անցկացված միջոցառումները, փառատոնները և արտասահմանյան տարբեր երկրներում իրականացրած վերելքները։

Առկա ակտիվությունը Սուրեն Ստեփանյանը կապում է նաև համացանցի, շփման միջոցների ավելացման հետ։

«Վերջին տարիներին ակտիվություն կա լեռնագնացության և ժայռամագլցման սպորտաձևերում, Հայաստանում կա այդ պոտենցիալ ուժը: Շփվում են, տեսնում, իսկ մենք փորձում ենք այդ ոլորտով հետաքրքրվողներին ճիշտ ուղու վրա դնել»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշում է մեր զրուցակիցը։

«Ամեն Արարատի գագաթ բարձրացող չէ, որ կարող է լեռնագնաց կոչվել»

Արշավային ակումբներ Հայաստանում ժամանակ առ ժամանակ ձևավորվում են, սակայն լեռնագնաց լինելու համար միայն լեռ բարձրանալը բավարար չէ։ Անհրաժեշտ է անցնել որոշակի դասընթացներ, փորձություններ, ձեռք բերել փորձառություններ. կան միջազգային ստանդարտներ, որոնց պետք է համապատասխանել։

«Հայաստանում կարելի է մատների վրա հաշվել իսկական լեռնագնացների»,- նշում է Սուրեն Ստեփանյանը, ում խոսքով՝ այն մարդիկ, ովքեր միայն գագաթներ են բարձրանում՝ այս սպորտաձևը դիտելով որպես սիրողական զբաղմունք, նրանք հիմնականում քայլողներ են։

Սուրեն Ստեփանյանը նշում է, որ ժայռամագլցումը և լեռնագնացությունը Հայաստանում եղել են շատ վաղուց։

«Խորհրդային տարիներին լավ լեռնագնացներ ենք ունեցել հավաքականում, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո նահանջ է գրանցվել։ Հատուկենտ քայլեր, արշավներ եղել են, բայց հետագայում ստեղծեցինք Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան, որի շնորհիվ անցկացնում ենք դասընթացներ, փորձում ինչ-որ կերպ զարգացնել այս ուղղությունը»։

«Սովորեցնում ենք լինել լավ ու ճիշտ ժայռամագլցող և լեռնագնաց»

«ԵՊՀ-ում այսօր գործում է «Ապառաժ» լեռնագնացության և արտակարգ իրավիճակների ակումբը, որտեղ ստեղծվել է սպորտային ժայռամագլցման համար նախատեսված պատ։ Անցած տարի մարտին այստեղ իրականացվեց առաջին բաց ստանդարտի առաջնությունը, որն ավանդական բնույթ կունենա: «Ապառաժ» ակումբում 54 անդամ կա, որոնցից 20-ն ակտիվ զբաղվում է այս մարզաձևով»,- տեղեկացրեց լեռնագնացը՝ հավելելով. «Ես չեմ ասում, որ մենք ունենք շատ լավ ժայռամագլցողներ, բայց ունենք լավ ու ճիշտ ժայռամագլցողներ, ովքեր աշխատասեր են, սովորում են ամեն ինչ սկզբից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2176 | 0
դեպի վեր