ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ե՞րբ է ստեղծվելու մասնագետներից բաղկացած հանձնաժողով, որը կքննի Հայաստանի ստացած վարկերը...». Ոսկան Սարգսյան
16:35, 15.10.2018 | mamul.am
3495 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի արտաքին պարտքը շուրջ 7 միլիարդ դոլար է, ամեն բնակչին մոտ 2000 դոլար պարտք է ընկնում: 300 հազար դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյան 100 հազար դոլարանոց ավտո ունի, միլիոն դոլարանոց դղյակ: Այդպես են մսխվել վարկերը: Հայաստանում իշխանափոխությունից 5 ամիս է անցել: Ե՞րբ է ստեղծվելու մասնագետներից բաղկացած հանձնաժողով,որը կքննի Հայաստանի ստացած վարկերը, դրանց օգտագործման արդյունավետությունը, վարկերի յուրացման մասին տեղեկատվությունը կփոխանցի իրավապահներին՝ պետությանը պատճառված վնասները փոխհատուցելու, մեղավորներին դատարանի վճիռներով պատժելու համար: Հայաստան պետությունից միլիարդներ են գողացվել, սակայն զինվորի սնունդը յուրացրած, տուշոնկաներ կուտակած Մանվել Գրիգորյանն է դարձել յուրացումների սիմվոլն ու այդ գործով միակ ազատազրկվածը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր