ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Արթուր Վանեցյանի բաջանաղն ու քավորը՝ նախարարներ. «Ժամանակ»
10:00, 16.10.2018 | mamul.am
7705 | 1

«Ժամանակ»-ը գրում է. «Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակված Գարեգին Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, այսպես կոչված՝ քենակալը: Հենց այս հանգամանքն է վճռորոշ եղել նրա՝ սկզբում փոխնախարար, ապա և նախարար նշանակվելու հարցում: Բաղրամյանը ոչ մի կապ չունի էներգետիկայի հետ, նա վերջին 15 տարիներին աշխատել է ՀԾԿՀ-ում և ըստ որոշ տեղեկությունների՝ եղել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի նալոգ հավաքողը: Դրանով է բացատրվում նաև այն հանգամանքը, որ նախարար Բաղրամյանը կտրուկ դեմ է արտահայտվում գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման հնարավորությանը. չի կարող, չէ՞, մարդը հակադրվել իր շեֆին, թեկուզ նախկին, ում հավատարմորեն ծառայել է 15 տարի:

Հավելենք, որ նոր կառավարությունում Վանեցյանը երկու հովանավորյալ ունի. արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ Վանեցյանի քավորն է, և իր նշանակման համար պարտական է հենց այդ կապին:

Չնայած նոր իշխանությունները կարող են պնդել, որ Հայաստանում կոռուպցիան, հովանավորչությունը, բաջանաղությունն ու քավոր-սանիկությունը վերացել են: Սրանք զուտ պատահական համընկնումներ են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր