ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, -1 °C ... +9 °C Վաղը`+8 °C
«Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում պարտավոր ենք օգնել Հայաստանին». ռուս փորձագետ
14:05, 16.10.2018 | mamul.am
17608 | 1

Ռուս փորձագետ, միջազգայնագետ Նիկոլայ Պլատոշկինը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձի ժամանակ խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին, փոխանցում է Rusarminfo-ն:

«Հայաստանը մեր պաշտոնական դաշնակիցն է, 1997թ.-ից բարեկամության և փոխաջակցության մասին պայմանագիր է ստորագրվել, և Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում պարտավոր ենք օգնել Հայաստանին: Ադրբեջանը չի ցանկանում մեզ հետ նման պայմանագիր ստորագրել և իր տարածքում ռուսական բազա տեղակայել, դա նրանց իրավունքն է, սակայն հայերը ցանկանում են: Այդ դեպքում ինչո՞ւ մենք պետք է նույն կերպ վերաբերվենք այդ երկու երկրներին»,- ասել է փորձագետը:

Պլատոշկինը հավելել է, որ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բոլոր նստաշրջաններում քվեարկում է Ռուսաստանի օգտին՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը քվեարկում է ԱՄՆ-ի օգտին:

Բացի այդ, փորձագետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները 300-400 տարեկան են, և Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, որը կանգնած է Ռուսաստանի կողքին բոլոր խոշոր հակամարտություններում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր