ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հայտնի գաղտնալսման հարցերով հանձնաժողովը պատրաստվում է լսել «վախեցած» դատավոր «Հրա­չին»՝ Վաչե Մարգարյանին. «Հրապարակ»
09:45, 17.10.2018 | mamul.am
4719 | 0

«Մեր տեղեկություններով՝ հայտնի գաղտնալսման հարցերով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, անկախ ԱԺ լուծարման հանգամանքից, տեղի է ունե­նալու հինգշաբթի օրը: Հանձնաժողովը պատրաստվում է լսել ԱԱԾ և ՀՔԾ ղեկա­վարների խոսակցության գաղտնալսման ժամանակ հնչած՝ Ռ. Քոչարյանի գործն առաջին ատյանում քննած, ըստ ԱԱԾ տնօրենի՝ «վախեցած» դատավոր «Հրա­չին», նույն իրեն՝ Վաչե Մարգարյանին:

Իսկ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կհաստատի իշխանությունների կողմից հրատապ համարվող «Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում տալու» մասին օրենս­դրական նախագիծը: Ճամպրուկները հավաքած ԱԺ-ն կհասցնի ընդունել այդ կարևոր օրենքը, խորհրդարանական մեր աղբյուրներն ասացին, ըստ ամենայնի՝ այո»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր