ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված երկու նորածին է հայտնաբերվել
23:46, 17.10.2018 | mamul.am
15400 | 0

Բակում՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածին երկու տղաների է հայտնաբերել Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության պահակը։ Aravot.am–ը հայտնում է, որ պահակը պատուհանից տեսել է, որ բակում դեղին պոլիէթիլենային տոպրակ կա, մտածել է՝ աղբ են բերել թափելու, բացել ու տեսել է երկու տղա նորածինների, որոնք շնչում են։

Մանկատնից անմիջապես զանգահարել են ոստիկանություն։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը տեղեկացրել է, որ գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաները մոտ 2-3 օրական են, ըստ երևույթին՝ զույգ եղբայրներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր