ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Մեծ արվեստագետները մահից հետո էլ շարունակում են ապրել». Էրդողանը ցավակցել է Արա Գյուլերի մահվան կապակցությամբ
11:48, 18.10.2018 | mamul.am
7454 | 0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցավակցություն է հայտնել պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ, հաղորդում է Hurriyet պարբերականը:

«Թուրքիայում լուսանկարչական արվեստի կարևորագույն անուններից մեկը: Ցավով տեղեկացա Արա Գյուլերի մահվան մասին: Մեծ արվեստագետները մահից հետո էլ շարունակում են ապրել իրենց ստեղծագործություններով: Արա Գյուլերը հենց այդպիսի արվեստագետներից էր»,- ասել է Էրդողանը:

Թուրքական պարբերականը նշում է, որ Գյուլերը ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են՝ Ուինսթոն Չերչիլ, Բերտրան Ռասել, Ինդիրա Գանդի, Սալվադոր Դալի, Ալֆրեդ Հիչքոք, Պաբլո Պիկասո և այլք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր