ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Խոշոր ավտովթար Արարատում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 6 վիրավորներից 5-ը ընտանիքի անդամներ են
16:35, 18.10.2018 | mamul.am
7470 | 0

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ հոկտմեբրի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում, Գոռավան-Արարատ միջհամայնքային ավտոճանապարհի 5-րդ կմ-ին, Ավշար գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Ռաֆիկ Մուրադյանի վարած Mercedes մակնիշի 58 PR 008 համարանիշի և Արարատ գյուղի բնակիչ 38-ամյա Կարեն Բազիկյանի վարած Օpel մակնիշի 35 PV 266 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Կ․ Բազիկյանն ու նրա ուղևորներ՝ համագյուղացիներ՝ 38-ամյա Անահիտ Գևորգյանը, 12-ամյա Արտակ Բազիկյանը, 11-ամյա Աշոտ Բազիկյանը, 7-ամյա Արտյոմ Բազիկյանը և Ռ․ Մուրադյանի ուղևոր Արարատ քաղաքի բնակիչ 27-ամյա Սաթենիկ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդ Կ․ Բազիկյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ 5 վիրավորները նրա ընտանիքի անդամներից են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր