ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Կմեկնարկի «Բազմավէպ» գրական հանդեսի 175-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը
20:10, 18.10.2018 | mamul.am
2672 | 0

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում սփյուռքի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ կմեկնարկի Մխիթարյան միաբանության «Բազմավէպ» հայագիտական, բանասիրական, գրական հանդեսի 175-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը:

Լիագումար նիստում կցուցադրվի ֆիլմ՝ նվիրված Մխիթարյան միաբանության 300-ամյակին: Կհնչեն Մխիթար Սեբաստացու շարականները: Ելույթ կունենան ՀՀ ԳԱԱ գիտաշխատողներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր