ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Որևէ մեկը հարցում արե՞լ է՝ ժողովրդի քանի՞ տոկոսը կցանկանար Սյունիքի մարզպետ տեսնել Հունան Պողոսյանին». Ոսկան Սարգսյան
21:25, 18.10.2018 | mamul.am
8233 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունը ժողովրդին է պատկանում, ժողովուրդն է որոշում ամեն ինչ: Որևէ մեկը հարցում արե՞լ է, թե ժողովրդի քանի՞ տոկոսը կցանկանար Սյունիքի մարզպետ տեսնել Հունան Պողոսյանին: Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Ֆրանսիայի չափ անկախ է: ԱՄՆ հեռացող դեսպանը անհարկի արտահայտություններ արեց Ադրբեջանին հողեր չզիջող հայաստանցիների մասին, սակայն պաշտոնական մակարդակով համարժեք պատասխան չստացավ: Ֆրանսիան այդպես կվարվե՞ր, եթե մեկը խառնվեր իր ներքին գործերին: Ինչ-որ մեկն ասել է՝ ռազմավարությունը հիմարություն է, գլխավորը մանյովրներն են, սակայն եթե նոր Հայաստանում սկզբունքները չեն պահպանվելու, ինչի՞ համար է պայքարը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր