ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Կա մի բան, որը նրան դրդեց գնալու այդ քայլին». Սերոբ Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանի որոշման մասին
18:05, 18.10.2018 | mamul.am
8698 | 4

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Եկավ այն պահը, երբ իշխանության ներսում և իշխանությունից դուրս գտնվող մարդիկ իրականությունը տարբեր են տեսնում ու հասկանում։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հիշում իր խոսքերը Հունան Պողոսյանի և ոստիկանության ղեկավարության մասին։ Նշանակում է, կա մի բան, որը նրան դրդեց գնալու այդ քայլին։ Իմ ենթադրությունն այն է, որ իշխանությունը չստացավ բավարար ֆինանսական աջակցություն միջազգային կազմակերպություններից, չստացավ բավարար աջակցություն սփյուռքահայերից և հայտնվեց մի իրավիճակում, երբ իշխանությունը Նիկոլի ձեռքին է, բայց փողն ու կապիտալը նախկին իշխանավորների և նրանց շրջապատի մոտ է։ Վերջիններս գումարներ ու կապիտալ արտահանելով, կամ պարզապես ոչ մի ներդրում չանելով, կարող էին վտանգել Հայաստանի տնտեսության ապագան։ Այդ պատճառով Նիկոլը փորձում է նախկին իշխանավորներին ներգրավելով, նրանց մոտ վստահություն առաջացնել, որպեսզի տնտեսությունը փրկի կոլապսից։ Եվ հնարավոր է, որ Հունան Պողոսյանը լինելու է այն մարդը, ով նախկին իշխանավորներին ու նրանց շրջապատին պետք է համոզի, որ շարունակեն իրենց բիզնես գործունեությունը։ Հնարավոր է սխալվում եմ։

Իսկ Սյունիքը ուժեղ ձեռքի կարիք չունի, քանի որ Հայաստանի ամենաընթերցասեր, ուսումնատենչ, ինտելեկտուալ մարզերից է։ Եթե մարզում կան կլաններ, ապա դրանցով կարող են զբաղվել Ոստիկանությունը և ԱԱԾ-ն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր