ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Քաղաքական ակտիվ գործունեությունը չի խանգարում ավանդական հայկական ընտանիք լինելուն». Նիկոլ Փաշինյան
19:10, 18.10.2018 | mamul.am
5223 | 1

Քիչ առաջ ելույթ ունենալով Էջմիածնում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Էջմիածինը, ճիշտ է, շատ ավանդապահ քաղաք է, բայց դա չի նշանակում, որ կին քաղաքապետը ինչ-որ կերպ կխարխլի այդ ավանդապահությունը: «Դուք գիտեք, որ իմ կինը շատ ակտիվ հանրային գործունեություն է ծավալում, իմ բանտում գտնվելու տարիներին, դրանից առաջ էլ: Բայց ես իմ ընտանիքը համարում եմ ավանդական, տիպիկ հայկական ընտանիք, որտեղ 4 երեխաներ են մեծանում: Քաղաքական ակտիվ գործունեությւոնը չի խանգարում ավանդական հայկական ընտանիք լինելուն»,- համոզմունք հայտնեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր