ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՀՀԿ-ն կարող է տապալել ԱԺ արտահերթը. «Հրապարակ»
10:00, 19.10.2018 | mamul.am
8295 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Այսօր պետաիրավական հարցերի հանձնաժողովը կհրավիրի արտահերթ նիստ՝ Ընտրական օրենսգրքի քննարկման համար։ Ըստ մեր աղբյուրների՝ հաշվի առնելով, որ գոյություն ունի նաև ԱԺ-ում ստեղծված խումբ, որն աշխատել է ԸՕ փոփոխության վրա, քննարկումները շատ բուռն կլինեն։

«Կա նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ ԸՕ-ի քննարկման համար երկուշաբթի հրավիրված արտահերթ նիստի քվորումի հարցը՝ արդյոք քվորում կհավաքվի՞։ Եթե ՀՀԿ-ում քաղաքական որոշում չկայացվի՝ մասնակցության մասով, ապա քվորումի պատճառով հնարավոր է արտահերթը տեղի չունենա»։

Ի դեպ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի չորեքշաբթի կայացած նիստին հանձնաժողովի անդամ ՀՀԿ-ականները չեն մասնակցել, ինչն էլ «բոյկոտային» մոտեցման ազդանշան է դիտվել։ Սակայն անհասկանալին Լենա Նազարյանի բացակայությունն է եղել։ Նա երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել էր, որ իր հեղինակած՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում տալու մասին նախագիծն արդեն պետաիրավական հարցերի հանձնաժողովում է, որը պետք է չորեքշաբթի հաստատվեր՝ երեքշաբթի մեկնարկող ԱԺ օրակարգ մտնելու համար, սակայն օրինագիծը հանվել է օրակարգից։

Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ խնդիրը, ըստ ամենայնի, կապված է փոխհատուցվելիք գումարների չափի հետ․ «Բանն այն է, որ նախագիծը նախատեսում է փոխհատուցում տալ ոչ միայն 10 զոհվածների իրավահաջորդներին, այլև բոլորին, որոնց թիվը 300-ից անցնում է, ինչը լուրջ բեռ կարող է դառնալ այս պահին առանց այն էլ բավականին խղճուկ բյուջեի վրա, ուստի փորձում են գտնել ողջամիտ լուծումներ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր