ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Սաուդցի լրագրողը հավանաբար մահացած է». Թրամփ
11:10, 19.10.2018 | mamul.am
9708 | 1

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սաուդցի անհետացած լրագրող Ջամալ Խաշոգջին մահացած է: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Ինձ թվում է, որ հենց այդպես է»,- լրագրողների հարցին պատասխանել է Թրամփը: «Դա շատ տխուր է»,- հավելել է նա՝ նշելով, որ ամեն դեպքում սպասում է հետաքննության վերջնական արդյունքներին՝ «ուժեղ հայտարարություն» անելու համար:

Նա նաև հայտարարել է, որ մեղավորներին «լուրջ հետևանքներ են սպասվում»:

The Washington Post պարբերականի սաուդցի լրագրողը, ով քննադատում էր Սաուդյան Արաբիայի իշխանությունների քաղաքականությունը, հոկտեմբերի 2-ին մեկնել էր Ստամբուլ, իր երկրի գլխավոր հյուպատոսություն, որից հետո նրա մասին տեղեկություն չէր ստացվել: Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ Խաշոգջիին սպանել են հյուպատոսությունում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ջամալ Խաշոգջիի անհետացման սկանդալի ֆոնին՝ Սաուդյան Արաբիայում թագաժառանգ արքայազնին փոխարինող են փնտրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր