ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Երևանում 46-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել բանակից զորացրված 22-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է
12:05, 19.10.2018 | mamul.am
6651 | 0

Հոկտեմբերի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ 46-ամյա Արմենակ Հովհաննիսյանը Շիրազի փողոցի թիվ 11/1 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 22 UL 622 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ փողոցի բնակիչ 22-ամյա Ալբերտ Թերմելյանին, հայտնում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Հոկտեմբերի 19-ին առավոտյան 07։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ճանապարհային ոստիկանություն տեղեկացրել են, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր