ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Մեկնարկել է Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը
18:25, 19.10.2018 | mamul.am
2282 | 0

Հոկտեմբերի 18-ին մեկնարկել է Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում փառատոնը 9 համերգային երեկոների միջոցով կներկայացնի 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը՝ մանկական դաշնամուրային գործերից մինչև մեծածավալ երաժշտական կտավները։ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցնում է խորհրդանշական հոբելյանի ներքո. այս տարի նշվում է Խաչատրյանի 115-ամյակը։

Փառատոնը մեկնարկեց «Խաչատրյանը և ջազը» համերգային նախագծով, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը ներկայացրին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները։ Երեկոյի ընթացքում հնչեցին Վարդագույն աղջիկները պարը «Գայանե» բալետից, Խորհրդային Հայաստանի հիմնը, Օրորոցայինը «Գայանե» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից, Անդատինոն, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Լեզգինկան, Սուսերով պարը և այլ ստեղծագործություններ։ Ջազային մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը։ Դիրիժորական վահանակի առջև էին Սերգեյ Սմբատյանը և Արմեն Հյուսնունցը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր