ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Մեկնարկեց «Բազմավէպ» հայագիտական հանդեսի 175-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը
13:50, 19.10.2018 | mamul.am
2632 | 0

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում սփյուռքի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ մեկնարկեց Մխիթարյան միաբանության «Բազմավէպ» հայագիտական, բանասիրական, գրական հանդեսի 175-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:

Մխիթարյան միաբանության Քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանն իր խոսքում շեշտեց, որ «Բազմավէպ»-ի 175-ամյակը զուգադիպում է ՀՀ ԳԱԱ 75-ամյակին և Մխիթարյան միաբանության 300-ամյակի միջոցառումների եզրափակմանը։

Միջազգային գիտաժողովի բացմանը ելույթներ ունեցան նաև Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոը, ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության մամուլի քարտուղար Անդրանիկ Մարդոյանը փոխանցեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի ողջույնի խոսքը:

Գիտաժողովն իր աշխատանքերը կշարունակի այսօր և վաղը՝ երկու բաժանմունքերով:

Կներկայացվեն զեկուցումներ ըստ հայագիտության տարբեր ուղղությունների, կծավալվեն բանավեճեր ու քննարկումներ՝ լիագումար և թեմատիկ նիստերով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր