ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Հոկտեմբերի 19-31-ը կկայանա «Մշակութային դեսպան» ֆոլկլոր պարի միջազգային փառատոնը
22:15, 19.10.2018 | mamul.am
2801 | 0

«Ապագայի կամուրջներ» կրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Արվեստը հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում՝ 2018 թ-ի հոկտեմբերի 19-31-ը կկայանա «Մշակութային դեսպան» ֆոլկլոր պարի միջազգային փառատոնը։

Խաղաղասիրական ուղղվածությամբ այս նախաձեռնության գերնպատակն է արվեստի, մշակույթի և հատկապես պարարվեստի միջոցով միջմշակութային երկխոսություններ ամրապնդել և նոր կապեր զարգացնել Հայաստանի և այլ երկրների միջև, կարևորել և արժևորել մշակութային դիվանագիտության դերը համընդհանուր խաղաղապահության գործում։
Որպես առաջինը իր տեսակի մեջ՝ փառատոնը մրցութային չէ և այս տարի փառատոնին հրավիրված են մենապարողներ Սլովակիայից, Սերբիայից, Ռումինիայից, Հունաստանից, Վրաստանից և Աֆրիկայից։
Հայաստանը կներկայացնի «Սասնա Ծռեր» ազգագրական պարային համույթը։
Փառատոնը անց է կացվելու Երևանում և ՀՀ 5 մարզերում, որտեղ հանդիպումներ և համատեղ վարպետաց դասեր կկազմակերպվեն արտերկրից ժամանած արտիստների և ՀՀ մարզերի պարողների, մշակութային խմբերի և արվեստասեր բնակչության մասնակցությամբ։
Փառատոնի՝ «Պարում ենք Նոյի երկրում» Խորագիրը կրող գալա-համերգը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին, ժ. 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր