Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.72, EUR 550.71, RUB 7.35, GBP 621.53
+1 °C, 0 °C ... +7 °C Vaghy:+10 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Երկիր Ծիրանի»-ն հայտարարություն է տարածել
19:05, 19.10.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցության Սյունիքի մարզային կառույցը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Երկիր Ծիրանի» կուսակցության Սյունիքի մարզային կառույցը դատապարտում է ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակելու մասին ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 16-ի որոշումը:

Ըստ էության, շարունակվում են ավանդույթներն այն արատավոր համակարգի, որի հիմքը դրվել էր դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին: Հունան Պողոսյանի նշանակման վերաբերյալ հանրությունը լսել է կցկտուր և ոչ համոզիչ մեկնաբանություններ, և տպավորություն է ստեղծվում, որ Սյունիքն ուղղիչ աշխատանքային գաղութ է, մի դեպքում Սերժ Սարգսյանի ռեժիմի հիմնասյուների` իրենց «աշխատանքով» իրենց մեղքերը քավելու և Հայաստանին ծառայելու առումով, մյուս դեպքում` Սյունիքը որպես քրեածին և վտանգավոր գոտի լինելու առումով:

Ինչ վերաբերում է ընդհանրապես` մարզպետներ նշանակելուն, ապա մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության ուղղահայացը պետք է վերանա: Ոչ միայն համայնքների ղեկավարները, այլ նաև մարզպետներն ու դատավորները պետք է ընտրովի լինեն` այսպիսով իրականում ապահովելով գործադիր իշխանության զուգահեռ կառավարումը, ինչն ավելի կենսունակ է:

Սիրելի սյունեցիներ, մենք ունենք արժանավոր քաղաքացիներ, ովքեր կրում են այն արժեհամակարգը, որ պետք է կրի ազատ Հայաստանի քաղաքացին և ունեն մասնագիտական որակներ Սյունիքի մարզպետի պաշտոնը ստանձնելու համար, ուստի մենք ձեզ հետ միասին կարող ենք առաջադրել մարզպետի մեր թեկնածուին»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր