ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Սասնա Ծռեր անփառունակ կոնսպիրացիան». Արա Հարությունյան
23:20, 19.10.2018 | mamul.am
10218 | 4

Գիտնական Արա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստորև իմ անձնական կարծիքն է ՊՊԾ գնդի գրավման իրական նպատակների ու իրագործողների վերաբերյալ։
Ապրիլյան պատերամից հետո սեռժին թվացել էր, թե ինքը պետք է ժողովրդական ընդվզում բեմադրի, որ ալիևն ու պուտինը իրեն չնեղեն հող տալու հարցում։
Դա սեռժի ֆանտազիան է եղել, որը որևէ նորմալ քաղաքական, քաղաքագիտական ու աշխարհքաղաքական հիմք չուներ։
Ալիևին հող չէ պետք, ամբողջ Հայաստանն է պետք, այդ պատճառով նա արդեն շատ վաղուց չի գնում որևէ զիջման։ Նույնիսկ Կազանի պայմանագրին էր դեմ եղել, որով սեռժը զիջել էր և գրավյալ տարածքները և Ղարաբաղի կարգավիճակի հարցն էր թողել բաց։
1997-ին էլ լեվոնն էր նույն ինքնախաբկանքով հանդես եկել հողը զիջելու առաջարկով, որ դրսերից լեգիտիմություն ստանա։ Սա և լեվոնի և սեռժի քաղաքական բացարձակ տգիտության ու քաղաքական հոտառության բացակայության վկայություն էր։
Եվ այսպես, իմ խորին համոզմամբ, ծռերի հարձակումը գնդի վրա կազմակերպել էր սեռժը՝ ինչ որ մեկի միջոցով կուտ տալով դեռևս ոչ-ծուռ, բայց բազմաթիվ անուններ փոխած, բազմիցս ծեծ կերած ու նարցիսիզմի մեջ թաղված սարդարապատ- նախախորհրդարան- հիմնադիր խորհրդարանի վերնախավին՝ Ժիրայրին, Գարեգինին, Վարուժանին։ Թե ով է այդ մեկը, որով տրվել է կուտը, ես չգիտեմ- բայց իրենք գիտեն։
Եվ վերնախավն էլ, ուտելով կուտը, ամբողջ Հայաստանով մեկ հավաքագրել էր իրոք հայրենասեր, նվիրված այրերի՝ այդ ավանտյուրան իրացնելու համար։
Ժիրայրն այդ ժամանակ բանտում էր և հաստատ չգիտեմ, թե կոորդինացիան ով է իրացրել։ Բայց պարզ է մի բան, որ կոնսպիրացիոն երեք շերտ է գոյություն ունեցել։
1- հավաքված 29 ծռերին ասվել է, որ գնում եք հայրենիքի ազատագրման, և գործի մեջ ձեր ղեկավարը լինելու է Վարուժանը։ Նրանից եք ստանալու բոլոր հրահանգներն ու նրան եք ենթարկվելու։
2- Վարուժին ասվել է, որ դու ներսում անում ես էս-էս-էս, ու սպասում ես դրսից մեր զուգահեռ քայլին։ Թե ինչ քայլ պետք է լիներ, ես դա չգիտեմ, բայց առանց զուգահեռ մեծ քայլի, որին արդեն պետք է միանային գնդի ծռերը, դժվար եմ պատկերացնում, որ Վարուժանը քաջություն կունենար գնալ 1 քայլանի, տհաս մտածված ու պլան Բ չունեցող աբսուրդային, ինքնակործան քայլի։
Հնարավոր է, որ խոստացված է եղել համաժողովրդական ընդվզում, բայց այդ դեպքում պետք է ընդունել, որ Վարուժանն է ապուշ, որը կարծում եմ էնքան էլ էդպես չէ։ Հետևաբար ես վստահ եմ այս երկու կոնսպիրացիոն շերտերի գոյության մասով։
3-րդ շերտը։ Ակնհայտ է, որ դրսում համակարգող է եղել Գարեգինը։ Որով բացատրվում է իր հետագա վարքը՝ սկսած թաքնվելուց, ապա նաև կատաստրոֆիկ վախով, որը ներառեց անհասկանալի թվացող հացադուլը։
Միգուցե, բացի սեռժի կուտը բերողից, կազմակերպման գործում այլ անհայտ մարդիկ էլ կան։ Բայց պարզ է, որ առնվազն Գարեգինն է Վարուժանին խոստացած եղել դրսի զուգահեռ գործողությունները։ Հետևաբար՝ կամ Գարեգինը չի կարողացել դրանք գլուխ բերել, որովհետև կտի մեջ դա աղոտ է եղել նկարագրված, կամ էլ հենց ինքը- Գարեգինն էլ է ներգրավված եղել կուտը սարքելու ու տալու գործում։
Այսինքն իրարից անջատ երեք օղակներ են եղել՝
-29-ը, որոնց ոչ մի բան չի ասվել հետագայի մասով,
-Վարուժանը, որին ասվել է, թե դու էդքանին տանում ես, իսկ դրսում էլ էս է արվելու ու դրանից հետո ինչ որ բան միասին են անում ու հաղթում։
-Եվ երրորդն էլ Գարեգին, ժիրայր և դրանց վերադասերն են եղել, որոնք համակարգել են ողջ գործը։
Կուտը հենց սեռժից գալու օգտին են վկայում նաև գրավման օրերին փոփոխվող պահանջները, հիվանդանոցում օրեր հետո ձեռքից վիրավորված ոստիկանի մահն ու զոհված 2 այլ ոստիկանները, որոնք մատուցվել են՝ իրական ծռերին հավետ բերդում փտեցնելու՝ սեռժի հետագա նպատակներով։
Նաև այդ մասին է խոսում ազգադավ սցենարը՝ ամբողջ երկրից ջոկած, հատ ու կենտ դեռևս ողջ հերոսների հավաքագրումն ու ողջ կազմով բանտ տանելը։ Նման հավաքագրման համար սեռժը ոչ թե 3․ այլ 30 ոստիկան էլ զոհասեղանի կբերեր։
Սցենարը իր մեջ նաև նախադեպ ունի՝ անցյալ անգամ էլ շանթն էր հավահաքել 14 միամիտ, ազգանվեր տղերքի ու կոդլով տարել բանտ։
Էնպես որ, մեծ բարդություն չի եղել սեռժի պես ճիճվին նման սցենարը մշակելն ու նարցիսներին այն մատուցելը։
Գալով թեմայի ընթացքեին՝ չեմ կարծում, թե վերնախավային այդ 3-4-ը առավել են տեղյակ եղել անելիքից, որովհետև այդ դեպքում գնդի գրավումն ուղղակի չէր կատարվի, մարդիկ կհասկանային բլեֆը և չէին գնա այդ քայլին։ Բայց որ Գարեգինն ամենակենտրոնական օղակն է եղել ավանտյուրայի մեջ, դա ակնհայտ է։
Հնարավոր եմ համարում, որ սկսած Վարուժից դեպի վեր այդ մարդկանց շարժել է հայրենասիրությամբ շղարշված նարցիսիզմը։ Բայց չեմ բացառում նաև դրանցից որևէ մեկի բազմակի գործակալ լինելը։
Այն, որ Նիկոլի հայտնվելով Գարեգինը դուրս եկավ թաքստոցից ու հացադուլի նստեց, դա կատաստրոֆիկ անձնական վախով պայմանավորված քայլ էր՝ թե նոր իշխանություններից և թե իրական ծռերից։
Հացադուլի օրերին Գարեգինը նման էր սմերտնիկի։ Բայց երբ Նիկոլը հանդիպեց իրեն, հանգստացրեց ու հացադուլից հանեց, սա հասկացավ, որ իրեն պատիժ չի սպառնում ու երևի Վարուժանին էլ մի այլ հեքիաթ պատմելով տրամադրեց չբացահայտվելուն։
Հենց սա էր պատճառը, որ դեռ կալանավայրում, Պավլիկը, զգալով որ իրենց պարզ նոխազի ու թնդանոթի մսի տեղ են տարած եղել այդ գործին, հասկացավ ամբողջ կոնսպիրացիան ու նաև այն, որ իրեն, իր տղային ու 27 ծռերին այս մարդիկ տարել են մահվան՝ հանուն իրենց նարցիսիզմի ու սեռժի կտերի։
Փաստացի, ի դեմս հայոց սրբազան անուններ վերցրած վերնախավի, հայկական քաղաքական հրապարակում մենք այօր գործ ունեք խելագար, նարցիս ու ազգային դեմքով հանդես եկող առնվազն տհասների հետ։
Կառավարության նիստերի դահլիճում բեմադրված թատերական կուսակցական ժողովը նայելիս մարդու սիրտ էր խառնում։ Հենց այդ պատռճառով ես ընկերականից հեռացրեցի մեծ թվով դրանց զոմբիագրված, ինձ մոտ եղած ընկերների։ Այս գրառումով էլ երևի մնացածին կջնջեմ ընկերականիցս։ Բայց չեմ թույլ տա, որ Սասնա Ծռեր նվիրական անունը շահարկվի անարժանների կողմից։
Խնդրեմ, թող 29 ծռերն ամբողջ կազմով՝ Պավլիկի գլխավորությամբ կուսակցություն կազմեն ու մտնեն խորհրդարան՝ զուլալ, հերոս, նվիրված մարդիկ են։ Բայց նարցիսները, ազգին էշի տեղ դրած մի քանի հոգիանոց այդ վերնախավն ու գմփիգներով հեղափոխություն անող այլ սրբերն ու սեռժին համարժեք այլ աղբը, պետք է վերջապես դուրս շպրտվի հայկական քաղաքական դաշտից;
Գրառման տակ հիմարություններ դուրս տալուց առաջ փորձեք հասկանալ գրածը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր