ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Կարճվեց 1 մլն 259 հազար 177 վարույթ, որը վերաբերում է 108 հազար 916 քաղաքացու». Արտակ Զեյնալյանը՝ վարչական համաներման մասին
23:40, 19.10.2018 | mamul.am
17197 | 0

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ավարտվեց վարչական համաներման գործընթացը. կարճվեց 1 մլն 259 հազար 177 վարույթ, որը վերաբերում է 108 հազար 916 քաղաքացու:

Այսպիսով, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կարճ ժամանակահատվածում ավարտին հասցրեց այն կատարողական վարույթների կարճման գործընթացը, որոնք հարուցվել էին 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա:

26.07.2018թ ուժի մեջ մտած «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ծառայությունը համաներումը չի կիրառել այն վարույթների նկատմամբ, երբ այդ պարտականությունը կապված է անձանց կողմից հանցագործություն կատարելու այնպիսի ոչ իրավաչափ վարքագծի հետ, ինչն առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակել, և այդ փաստի առթիվ իրականացվել է քրեական վարույթ, որի արդյունքում առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, կամ քրեական գործով վարույթը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով: Նշվածի հիման վրա համաներման կիրառումը կասեցվել է մինչև քրեական գործով վարույթի ավարտը:

Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի համարները, որոնց հիման վրա հարուցված կատարողական վարույթները կարճվել են, ցանկով տեղադրված են հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում հետևյալ հղմամբ՝ http://harkadir.am/hamanerum/»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր