ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հարգելի նախարաʹր, այդ պետությունն է պարտավոր ապացուցել, որ աջ ղեկով մեքենաները վտանգավոր են». Դերենիկ Մալխասյան
00:35, 20.10.2018 | mamul.am
9966 | 3

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հայտարարում է, թե աջ ղեկով մեքենաների վարորդները թող ապացուցեն, որ նորմալ է ու անվտանգ է նման մեքենա վարելը։
Հանճարեղ տրամաբանություն է․․․
Ուրեմ Սովետական արդարադատության մասին անեկտոդ էր շրջանառվում․
երբ սովետական դատախազը քեզ մեղադրում էր ուղտ լինելու մեջ դու սովետական դատարանի առաջ պետք է ապացուցեիր որ ուղտ չես։
Հարգելի նախարար, այդ պետությունն է պարտավոր ապացուցել, որ աջ ղեկով մեքենաները վտանգավոր են՝ ոչ թե վարորդները՝ հակառակը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր