Սաուդյան Արաբիայի իշխանություններն ընդունել են Тhe Washington Post-ի սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մահը: Թագավորության պետական հեռուստատեսության տեղեկությունների համաձայն՝ նա մահացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում ծեծկռտուքի հետևանքով, հաղորդում է Тhe Washington Post-ը: Թագավորության գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ հետաքննության շրջանակներում 18 մարդ է ձերբակալվել: Հետաքննությունը շարունակվում է: Նշենք, որ ընդդիմադիր լրագրողի անհետացումը լարվածություն էր առաջացրել Էր Ռիյադի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերություններում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «Խաշոգջին հավանաբար մահացած է»: |