ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Գագիկ Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին
10:50, 20.10.2018 | mamul.am
11813 | 0

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակը Հայաստանում աչքի ընկավ այս սեզոնի համար ոչ բնորոշ բարձր ջերմային ֆոնով և չոր եղանակով: Նման իրավիճակ է ստեղծվել ոչ միայն ամբողջ Կովկասում, այլ նաև Եվրոպայի երկրների մեծ մասում և Ռուսաստանի եվրոպական մասում:
Դրա պատճառը Աֆրիկայի արևադարձային գոտիներից՝ Սահարա անապատից դեպի հյուսիս տարածվող և ահռելի մակերես ընդգրկող տաք օդային հոսանքներն են, որոնք իրենց ազդեցության գոտում են վերցել Ատլանտյան օվկիանոսի ափերից մինչև Ուրալ ընկած տարածքները:
Հոկտեմբերի երրորդ տասնօրյակում Հայաստանի տարածքում կրկին արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում: Միակ փոփոխությունը կլինի այն, որ հոկտեմբերի 21-ից Միջերկրական ծովի վրա զարգացող ցիկլոնները պարբերաբար կներթափանցեն մեր երկիր, որոնք իրենց հետ կբերեն կարճատև անձրևներ:
Այսպիսով հոկտեմբերի 21-25-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արդեն կնկատվի փոփոխական ամպամածություն, օրվա ընթացքում պարբերաբար կլինեն նաև կարճատև անձրևներ: Օդի ջերմաստիճանը, պայմանավորված ամպամածության ծածկի առկայության հետ, գիշերային ժամերին կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ ցերեկը մի փոքր կնվազի՝ մոտ 2 աստիճանով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր