20-ամյա Արմեն Բադալյանը՝ Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած զանգվածային սպանդի հետևանքով կորցնելով իր սիրելիին՝ Վիկտորիա Դեմչուկին, փորձել է ինքնասպան լինել, հաղորդում է Вести Крым-ը: «Երբ տեղի ունեցավ ողբերգությունը, նա հեռու չէր գնում Վիկտորիայի կողքից, հիվանդանոցում հերթապահում էր աղջկա ծնողների հետ: Բժիշկներն անդամահատել էին նրա ոտքն ու հույս ունեին, որ նա կապրի: Սակայն Մոսկվա տեղափոխելիս նա մահացավ»,- պատմել է տղայի քույրը: Նա հավելել է, որ Արմենը խորապես ցնցված է, և այսօր հայտնի է դարձել, որ երիտասարդը նետել է իրեն 4-րդ հարկից՝ թողնելով գրություն: Բժիշկների խոսքով՝ Արմեն Բադալյանը ողնաշարի վնասվածք է ստացել և ծանր, սակայն գիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Հիշեցնենք, որ ողբերգության հետևանքով զոհերի և տուժածների թվում հայեր չկան: |