ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Երևանի նոր քաղաքապետն ազատվում է Արգիշտի Առաջինի նշանակած վերջին կադրից». համացանցի հումորային արձագանքը
12:40, 20.10.2018 | mamul.am
21108 | 0

Երեկ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն ազատվել է պաշտոնից: Ամենաերկարակյաց փոխքաղաքապետի լիազորությունները դադարեցնելու լուրը հումորային քննարկումների թեմա է դարձել համացանցում:

«Երևանի նոր քաղաքապետն ազատվում է Արգիշտի առաջինի կողմից նշանակված վերջին կադրից», «Կամո Արեյանի ազատման մասին հայտնում է Հերոդոտոսը», «Բա հիմա քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնն ի՞նչ է անելու առանց Կամո Արեյանի»,- արձագանքել են օգտատերերը:

Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, Արեյանը նշանակվելու է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր