ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Դամբարանի պեղման աշխատանքներ՝ Քաշաթաղի շրջանում
02:05, 21.10.2018 | mamul.am
4718 | 0

Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.

«Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի մերձակա հնադարյան ամրոցի մոտ ՀՀ Հնագիտության ինստիտուտի արշավախմբի կողմից իրականացվում են դամբարանի պեղումների աշխատանքներ, որոնք ղեկավարում է հնագետ Հարություն Խուդանյանը՝ Գագիկ Սարգսյանի հետ համատեղ: Պեղումները հովանավորում է «Հայրենասեր» ՀԿ համահիմնադիր Ստեփան Սարգսյանը, ով անցած տարի հովանավորեց հիշատակված ամրոցի ուսումնասիրման և պեղումների աշխատանքները: Այս օրերին հեռացվել է դամբարանը ծածկող հողի շերտը, գտնվել են խեցեղենի բեկորներ, կենդանիների ոսկորներ: Հնագետները գտնում են, որ գործ ունեն հետաքրքիր հուշարձանի հետ, որը միակն է ամրոցին այդքան մոտ/ 200մ/, ունի շուրջ 8 մետր տրամագիծ և պահպանվել է /հույս ունեն/ անխաթար վիճակում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր