ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Պարտքի մարման ավելի ահավոր հակապետական տարբերակ պատկերացնել անհնար է». Նարինե Դիլբարյան
15:20, 20.10.2018 | mamul.am
11552 | 0

Հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանը ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, անդրադարձել է Երևանի ՋԷԿ-ի՝ Գազպրոմ Արմենիային ունեցած մեծ պարտքի հարցին՝ նշելով, թե կա այդ պարտքի մարման տարբերակ այն Գազպրոմ Արմենիային փոխանցելու միջոցով: Հերթական գույք պարտքի դիմաց ռազմավարական գործընկեր Ռուսաստանին, և Հայաստանի էներգետիկ կախվածության վերջնական ամրագրում, որը նաև ուղղակի վտանգում է մեր քաղաքական ինքնիշխանությունը և անվտանգությունը: Պարտքի մարման ավելի ահավոր հակապետական տարբերակ պատկերացնել անհնար է: Ընդ որում տարօրինակն այն է, որ նախորդ նախարարի ժամանակ, երբ տարածվեցին այդ լուրերը, նույն նախարարությունը կտրուկ հերքեց Երևանի ՋԷԿ-ը Ռուսաստանին պարտիք դիմաց վաճառելու մտադրությունը՝ նշելով թե ամեն ինչ արվում է այդ պարտքը նվազեցնելու ուղղությամբ, ըստ նախարարության արձագանքի՝ 52,3 միլիոն դոլարից պարտքը նվազել և դարձել է 33,8 միլիոն դոլար։ Ընդ որում հավելեմ, որ հոկտեբերի 10-ին լուր տարածվեց, թե Երևանի ՋԷԿ-ի գործող էներգաբլոկի վերազինման և կապիտալ նորոգման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։ Իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները։ Կայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգին։
Վերազինման ծրագրի միջոցով պիտի բարձրանա էներգաբլոկի աշխատանքի արդյունավետությունն ու հուսալիությունը, կատարվել է գազատուրբինային կայանքի MXL-2 վերազինում։ Մոտ 7 ՄՎտ-ով ավելացնել է կայանի հզորությունը՝ 220 ՄՎտ-ից հասցնելով 227 ՄՎտ-ի, որի շնորհիվ կնվազեցնեվի վառելիքի տեսակարար ծախսը:
Էներգաբլոկի վերազինման և կապիտալ նորոգման աշխատանքները կատարվել են ամերիկյան «General Electric» և ճապոնական «FUJI Electric» հայտնի ընկերությունների մասնակցությամբ::
Ի դեպ, Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը կառուցվել է ոչ ռուսական գումարներով, այլ Ճապոնիայի կառավարության տրամադրած ODA վարկով 2010թ. Հիմա հարց է ծագում նման էներգաբլոկ ունեցող ՋԷԿ-ը ինչպես կարող է անարդյունավետ աշխատել, շահույթ չապահովել և պարտքեր կուտակել, որ հարկ կա այն փոխանցել Գազպրոմ Արմենիային....»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր