ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Երևանի տոնին ընդառաջ. Կրկեսի հին շենքը
23:10, 20.10.2018 | mamul.am
27245 | 0

Երևանի տոնին ընդառաջ գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը տարածել է Երևանի կրկեսի հին շենքի լուսանկարն ու կիսվել հիշողություններով:

Երևանի կրկեսի առաջին՝ փայտաշեն շենքը նախատեսված էր 800 հանդիսատեսի համար: Շենքի հեղինակն էր Նիկողայոս Բունիաթյանը, հետագայում՝ 1962 թվականին կառուցվել է կլոր շենքը:

Նշենք, որ շուրջ յոթ տարի կառուցվող Կրկեսի շենքի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել ընթացիկ տարում: Գեղարվեստական ղեկավարը հայտնում է, որ 2018 թվականի ավարտին կտեսնենք ոչ միայն շենքային նոր պայմաններով, այլև նոր ներկայացումներով կրկես:

Կրկեսի նոր շենքի նախագծի հեղինակը ճարտարապետ Վահագն Վերմիշյանն է: 4 հարկի փոխարեն՝ շենքը կունենա 8 հարկ, որոնցից երկուսը կծառայեն որպես ավտոկայանատեղի:

Նախկինում շենքը զբաղեցնում էր 3000-3500 քմ, իսկ այժմ՝1000 քմ ավելի մակերես ունի: Այժմ կրկեսի տանիքն ունի 27 մետր բարձրություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր