Սիրիայի Դեր Զոր նահանգում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով 62 խաղաղ բնակիչ է զոհվել, հաղորդում է SANA գործակալությունը: Ավելի վաղ հայտնի է դարձել Աս Սուսա բնակավայրում խաղաղ բնակիչների կացարանների ուղղությամբ հասցված ավիահարվածների մասին: Սիրիական ռազմական աղբյուրի խոսքով՝ «կոալիցիան մշտապես ռմբակոծում է խաղաղ բնակիչներին՝ այդպիսով օգնելով ԴԱԻՇ-ի գրոհայիններին»: |