ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Լիբանանի Ազգային Ժողովի նախագահ Նաբիհ Բըրիին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ցույց է տվել իր աշխատասենյակում պահվող 15-րդ դարի ձեռագիր Ղուրանը՝ բացված «Մարիամ» սուրահի էջում։ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Լիբանանում։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այսօր հանդիպել է Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: |