Պորտուգալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի հարձկավող Կրիշտիանու Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել։ Ա Սերիայի 9-րդ տուրում «Յուվենթուս»-ը սեփական հարկի տակ 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Ջենոա»-ի հետ: Թիմի միակ գոլը հեղինակել է Ռոնալդուն՝ խփելով Եվրոպայի թոփ-5 առաջնություններում ռեկորդային՝ 400-րդ գոլը։ Նշենք, որ իր գոլերից 84-ը նա խփել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում, 311-ը` «Ռեալ»-ի, ևս 5-ը` «Յուվենթուս»-ի: |