ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Վարդան Մինասյանը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքելու մասին
02:50, 21.10.2018 | mamul.am
11526 | 0

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին և «Արարատ-Արմենիա»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում, անդրադարձել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքելու որոշմանը․

«Ճիշտն ասած՝ այս հարցի շուրջ այդքան էլ չեմ ուզում խոսել մամուլում. կարծում եմ հարցեր կան, որոնք պետք չէ մամուլում տարածել: Ես գիտեմ մեր ֆուտբոլասերներին ինչ հարց է հետաքրքրում, կուզեմ ասել նրանց, որ մենք բոլորս տարբեր մարդիկ ենք և ունենք տարբեր արժեքներ: Ինչ-որ մեկի համար կարևոր է իր աշխատանքը, ինչ-որ մեկի համար ֆինանսներն են կարևոր, մեկ այլ մարդու համար կարևոր են մարդկային հարաբերությունները: Ստեղծված իրավիճակում ես կարևորել եմ մարդկային հարաբերությունները, և դա է ազդել հավաքականը լքելու իմ որոշման վրա: Գիտեմ, որ ֆուտբոլասերներին հետաքրքրում է նաև այն, թե ինչու անսպասելի եղավ իմ որոշումը, կասեմ, որ այն մարդիկ, ովքեր ասում են, որ իմ որոշումը անսպասելի է եղել, կամ ընդհանրապես չեն տիրապետում տեղեկությանը, կամ կիսատ են տիրապետում: Այսքանը իմ որոշման մասին»,- նշել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր