Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.72, EUR 550.71, RUB 7.35, GBP 621.53
+1 °C, 0 °C ... +7 °C Vaghy:+10 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Սիրահարդ եմ, Երևան» խորագրով հեծանվավազքը՝ Հայկ Մարությանի մասնակցությամբ
18:10, 21.10.2018

Էրեբունի-Երևան 2800 միջոցառումների շրջանակում անցկացվող հեծանվավազքը մեկնարկել է Երևանի քաղաքապետի մասնակցությամբ: Ողջունելով մասնակիցներին՝ Հայկ Մարությանը շնորհավորել ու հաջողություններ է մաղթել տոնին ամեն տարի սիրով միացող հեծանվորդներին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հայկ Մարությանը կոչ է արել հնարավորության դեպքում ավելի ակտիվ զբաղվել սպորտով:

«Հեծանվավազքով վաղուց եմ զբաղվում, և այն իմ սիրելի սպորտաձևն է: Հորդորում եմ բոլորին, որպեսզի ավելի ակտիվ զբաղվեն սպորտով: Իսկ հեծանիվը ոչ միայն սպորտ է, այլև փոխադրամիջոց, որի օգնությամբ կարելի է մաքուր պահել մեր Երևանի մթնոլորտը, լինել առողջ ու նաև մի փոքր բեռնաթափել փողոցները: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի զարգացնենք հեծանվասպորտը: Հաճախ եմ հեծանվով շրջում Երևանում, սակայն քաղաքապետի պաշտոնում առաջին անգամ է, քանի որ, ցավոք, ժամանակս չէր ներում»,-նշել է Հայկ Մարությանը:

Հարյուրավոր հեծանվորդներ 2800-ամյա Երևանի տոնական մթնոլորտի շունչն ու ջերմությունը զգացել են «Սիրահարդ եմ, Երևան» խորագրով կազմակերպված հեծանվավազքի ընթացքում: Միջոցառման մասնակիցները քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ իրենց երթը սկսել են Շահումյանի անվան հրապարակից ու խորհրդանշական ավարտի հասցրել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանի տարածքում:

«Սիրահարդ եմ, Երևան» խորագրով հեծանվավազքը՝ Հայկ Մարությանի մասնակցությամբ
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր