ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ
17:25, 21.10.2018 | mamul.am
2508 | 0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ. «Շնորհավոր 2800 –ամյա հոբելյանդ, սիրելի՛ Երևան: Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ` Հայաստանում, Արցախում և արտերկրում: Երևանը սիրում ենք անկախ մեր ծննդյան վայրից, անկախ մեր ապրելու վայրից: Երևանը մեր մեջ է, որը մեզ հուզում է ու ջերմացնում: Երևանը մեր ներկան է՝ երեկվա հիշողությամբ ու վաղվա վստահությամբ: Երևանը հավերժական պատմություն է ու հավերժական երիտասարդություն: Սրտացավ լինենք մեր անցյալի ժառանգության և հոգատար` մեր ապագայի հանդեպ: Հավատարիմ մնանք Երևանին։ Ծնունդդ շնորհավոր, Երևան, իմ սեր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր