ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ահազանգ «Վեոլիա ջուր» անկազմակերպությանը». Անահիտ Բախշյան
23:10, 21.10.2018 | mamul.am
7868 | 0

Կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի Թումանյան 24 հասցեի նկուղ ուրբաթ օրվա երեկոյան ժամերից անհայտ տեղից մեծ հոսքով ջուր է լցվում, քաղաքացիները ուրբաթ օրն անհամար զանգեր են արել, ոչ մեկը չի պատասխանել, շաբաթ օրն անձամբ գնացել են Վիոլայի կենտրոնական գրասենյակ, այնտեղ եղել է միայն անվտանգության աշխատակիցը, իսկ այդ անկազմակերպության մամուլի խոսնակը մի հատ էլ մուննաթ է եկել, թե այսօր աշխատանքային օր չէ և մարդիկ չեն աշխատում: Նշանակում է Վիոլան չունի վթարային ծառայություն, համատիրությունն ասում է այն տարածքը, որտեղից ջուրը լցվում է նկուղ, իրենց ենթակայության տակ չէ և այդպես 48 ժամ ջուրն անխնա նկուղը լցվելուց հետո, միայն Կենտրոնի վարչական շրջանի գործող ղեկավար պարոն Սադոյանին ահազանգելուց հետո, նա մարդկանց է ուղարկում, որոնք գտնում ու այս օրվա լուսադեմին փակում են ջրի հոսքը,որի պատճառը Թումանյան 24 շենքի հարևանությամբ, ինչ որ շինարարության ժամանակ ջրի խողովակի վնասելն է եղել ու հետևանքը՝ շենքի նկուղի այսօրվա վիճակը:Կարծում եմ քաղաքապետարանը պետք է զբաղվի այն հարցով, թե նման դեպքերում քաղաքացին ո՞ր թեժ գծին զանգի, ո՞վ է հասնելու վթարի վայր, Վիոլա ջուրը՞, քաղաքապետարանի կոմունալը՞, վարչական շրջանը, թե՞...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր