ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«ՀՀԿ-ական և ՀՀԿ-ամերձ օրենսդիրները գիտեին, թե ինչ են անում ու անելու». Արման Մելիքյան
04:10, 22.10.2018 | mamul.am
7811 | 0

Արցախի նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ քրեական օրեսգիրքը գործող վարչակազմի կողմից համապետական ընտրությունների արդյունքների կեղծումը որպես սահմանադրությամբ ժողովրդին պատկանող իշխանության յուրացում չի դիտարկում: Այդօրինակ կեղծումը չի դիտարկվում նաև որպես երկրի սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություն: Ըստ այդմ, ընտրակեղծարարությունը դիտարկվում է որպես մանր՝ ընտրատեղամասային մասշտաբի հանցագործություն, որի համար մեղավորը կարող է անգամ տուգանք վճարելով պրծնել: Մարդիկ նախապես իրենք իրենց ապահովագրել են՝ օրենքով սահմանված պատիժները՝ մասշտաբային ընտրակեղծարարության մասով իրենց գործած կամ գործելիք հանցագործության ծանրության ու վտանգավորության համեմատ աննշան են: ՀՀԿ-ական և ՀՀԿ-ամերձ օրենսդիրները գիտեին, թե ինչ են անում ու անելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր