ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում  արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի 16 իրավախախտման դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր
22:50, 21.10.2018 | mamul.am
2628 | 0

ՀՀ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի դատախազությունում ուսումնասիրել են 2018թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 08.00-ից մինչև ժամը 20.00-ը Երևանի ավագանու հերթական և արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում կատարված ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերը: Ըստ այդմ՝ արձանագրվել է ընտրական առերևույթ իրավախախտման 33 դեպք, որից 9-ը՝ ԶԼՄ հրապարակում, 14-ը՝ քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն կատարված ահազանգ կամ տրված հաղորդում, 10-ը՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի զեկուցագիր:

Առերևույթ իրավախախտման նշված 33 դեպքից՝

· 11-ը վերաբերում են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն,

· 3-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելուն,

· 5-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն,

· 3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը,

· 1-ը՝ ընտրակաշառք տալուն,

· 1-ը՝ կեղծ քվեաթերթ հանձնելուն,

· 1-ը՝ ընտրողների ցուցակը քաղաքացիներին տրամադրելու կարգի խախտմանը,

· 8-ը՝ այլ դեպքերի:

Ըստ մարզերի՝ արձանագրվել է առերևույթ իրավախախտման դեպքերի հետևյալ պատկերը.

· Կոտայքի մարզ՝ 9 դեպք, որից 2-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 5-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու, 2-ը՝ այլ:

· Գեղարքունիքի մարզ՝ 4 դեպք, որից 3-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելու, 1-ը՝ այլ,

· Սյունիքի մարզ՝ 10 դեպք, բոլորն էլ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու,

· Արմավիրի մարզ՝ 10 դեպք, որոնցից 1-ը՝ կաշառք տալու, 1-ը՝ ընտրողների ցուցակը քաղաքացիներին տրամադրելու կարգի խախտման, 1-ը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 1-ը՝ կեղծ քվեաթերթ հանձնելու, 5-ը՝ այլ:

Արձանագրված 33 ընտախախտումներից 17-ը պարունակել են ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ: Դրանցում ներկայացված հանգամանքները պարզելու և քրեադատավարական ընթացակարգերի ապահովման հիմքերի առկայությունը հստակեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից կատարվել են ստուգողական գործողություններ:

16 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր՝ դրանցով քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու և ընթացքը լուծելու նպատակով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր