«Հայրենիքի դարպասներ» ՀԿ նախագահ Արման Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Բերքաբերի «Էքստրիմ» կաֆեն է, որի մասին այդքան գրում էինք ու վերջապես իրականություն է դառնում։ Այն թշնամու դիրքից մոտ մեկ կմ հեռավորության վրա է ու չնայած դիրքից ուղիղ նշանառություն չկա, բայց այնտեղ սուրճ կամ թեյ խմելն արդեն էքստրիմ ա։ Մենք հաճախակի գնալու ենք այնտեղ տեղի խոտաբույսերով թեյ խմելու, գյուղի մթերքներից պատրաստված համեղ բաներ ուտելու և դրանով գյուղացիների կողքին լինելու և' ֆիզիկապես, և' մեր գնումներով։ Մենք, ինչպես և այն արվեստագետներն ու պայծառ և տաղանդավոր երեխաները, ովքեր նկարազարդեցին կաֆեի պատերը, խենթ ու խելառներ չենք։ Ուղղակի մենք չենք վախենում ապրել մեր երկրում։ |