ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Սահմանից 1 կմ հեռավորության վրա բացվել է Բերքաբերի էքստրիմ կաֆեն». Արման Հայրապետյան
02:05, 22.10.2018 | mamul.am
9549 | 0

«Հայրենիքի դարպասներ» ՀԿ նախագահ Արման Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Բերքաբերի «Էքստրիմ» կաֆեն է, որի մասին այդքան գրում էինք ու վերջապես իրականություն է դառնում։ Այն թշնամու դիրքից մոտ մեկ կմ հեռավորության վրա է ու չնայած դիրքից ուղիղ նշանառություն չկա, բայց այնտեղ սուրճ կամ թեյ խմելն արդեն էքստրիմ ա։ Մենք հաճախակի գնալու ենք այնտեղ տեղի խոտաբույսերով թեյ խմելու, գյուղի մթերքներից պատրաստված համեղ բաներ ուտելու և դրանով գյուղացիների կողքին լինելու և' ֆիզիկապես, և' մեր գնումներով։ Մենք, ինչպես և այն արվեստագետներն ու պայծառ և տաղանդավոր երեխաները, ովքեր նկարազարդեցին կաֆեի պատերը, խենթ ու խելառներ չենք։ Ուղղակի մենք չենք վախենում ապրել մեր երկրում։
Հ․Գ․ Կաֆեի համար պետք են հին ու նաև նոր, սեղաններ, աթոռներ և այլ կահույք ու սպասք։ Եթե մարդիկ կան, որ տանը կամ այլ տեղ ունեն, կկազմակերպենք, որ մոտենան, վերցնեն։ Կանխավ շնորհակալ ենք ամեն տեսակի աջակցության համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր