ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Կարծում եմ՝ իշխանությունները պատվով հաղթահարեցին այս քննությունը». Վահան Կոստանյան
00:05, 22.10.2018 | mamul.am
5580 | 1

ՔՊ-ի մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների և համակիրների մեծ մասը հաղթեցին ընտրություններում, միևնույն ժամանակ արձանագրեցինք պարտություններ։

Կարծում եմ՝ իշխանությունները պատվով հաղթահարեցին այս քննությունն՝ ընդունելով ընտրությունների արդյունքները։

Մենք հավատարիմ ենք մնում մեր արժեքներին և արձանագրում, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը տարավ իր հերթական հաղթանակը թե՛ մեր արձանագրած հաղթանակներով, թե՛ փոքրաթիվ պարտություններով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր