ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Գերմանիան հրաժարվում է զենք վաճառել Սաուդյան Արաբիային
10:30, 22.10.2018 | mamul.am
8035 | 0

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը կասկած է հայտնել՝ կապված Սաուդյան Արաբիային զենք վաճառելու հետ, հաղորդում է Bloomberg-ը:

Նրա խոսքով՝ մատակարարումների ճակատագիրը կորոշվի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հանգամանքների հետաքննության ավարտից հետո:

«Հետաքննությունը դեռ շարունակվում է, կարծում եմ՝ հիմքեր չկան Սաուդյան Արաբիային զենքի մատակարարման շուրջ դրական որոշումների համար»,- ասել է նա:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի իշխանություններն ընդունել էին թագավորության հյուպատոսությունում լրագրողի մահը:

Նշենք, որ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները կարծում են, որ Էր Ռիյադը թաքցնում է լրագրողի մահվան մասին իրողությունը, և հետաքննության շարունակություն են պահանջում: Խաշոգջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին: Թուրքիայի իշխանությունների պդնմամբ՝ սաուդցի լրագրողին սպանել են թագավորության հյուպատոսությունում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր