ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հասկանալ է պետք, թե ինչո՞ւ ընտրեց կամ չընտրեց Կապանը». Ստյոպա Սաֆարյան
18:10, 22.10.2018 | mamul.am
6096 | 2

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կապանը 2013-ին ոչ միայն դեմ գնաց օրվա իշխանությանն ու ընտրեց նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, այլև անպատկերացնելի մասշտաբային հանրահավաքով դիմավորեց նրան ու մեզ։ Այդ հանրահավաքը ես եմ վարել ու Կապանի ազատաատենչ ու ընդդիմադիր ոգին երբեք չեմ մոռանա։ Ժողովուրդն այնպիսի մառոզ արեց, որ մարզպետը վախենում էր մարդամեջում երևար։ Կապանը ազատ, խիզախ քաղաք է։ Բացարձակ ծանոթ չեմ քաղաքապետի թեկնածուներին, չեմ հետևել քարոզարշավին, բայց երբեք չասեք, թե կապանցին ազատ չէ, դեմ է հեղափոխությանը և այլն։ Հասկանալ է պետք, թե ի՞նչ և ինչո՞ւ ընտրեց կամ չընտրեց Կապանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր