ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Կանադայի ափերի մոտ 3 հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
12:10, 22.10.2018 | mamul.am
10323 | 0

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունն այսօր առավոտյան հայտնել է Կանադայի արևմտյան ափերի մոտ 3 հզոր երկրաշարժի մասին:

Առաջին երկրաշարժը գրանցվել է 6,6 մագնիտուդ ուժգնությամբ, Կանադայի խաղաղօվկիանոսյան ափին, երկրորդը՝ 40 րոպե անց, գրանցվել է 6.8 մանգիտուդ ուժգնությամբ, Փորթ Հարդիի մոտակայքում, և երրորդը՝ 6.5 մանգիտուդ ուժգնությամբ, կրկին Փորթ Հարդիի մոտակայքում:

Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, ինչպես նաև հայտնի է, որ ցունամիի վտանգ չի հայտարարվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր