ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Մասիմո Կարերան պաշտոնանկ է արվել
13:25, 22.10.2018 | mamul.am
2511 | 0

Մոսկվայի «Սպարտակ»-ի տնօրենների խորհուրդը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Մասիմո Կարերային, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Ռաուլ Ռիանչոն:

Հիշեցնենք, որ Կարերան ակումբը գլխավորել է 2016-ի ամռանը: Նրա գլխավորությամբ «Սպարտակ»-ը դարձել է Ռուսաստանի առաջնության` 2016/17 մրցաշրջանի չեմպիոն, ինչպես նաև Սուպերգավաթի խաղարկության հաղթող:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր